Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքը ուժի մեջ կմտնի ապրիլի 4-ից

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից և գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսը: Բազային աշխատավարձը տվյալ տարվա համար չի կարող սահմանվել նախորդ տարվա բազային աշխատավարձից ավելի ցածր:

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության չափերի փոփոխությունն իրականացվում է բազային աշխատավարձի և(կամ) գործակիցների փոփոխության միջոցով` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության հիման վրա, որն իրականացվում է երեք տարին մեկ, և որի կարգը սահմանում է  կառավարությունը:

Կառավարությունը կարող է նաև առանձին մասնագիտությունների համար հիմնական աշխատավարձի չափը սահմանել բազային աշխատավարձի ու գործակցի արտադրյալի և դրա առավելագույնը 10 տոկոսը չգերազանցող հանրագումարի չափով:

Oրենքն ուժի մեջ կմտնի 2018 թվականի ապրիլի 4-ից:

Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերը՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել