Նորություններ

Հարկային օրենսդրության փոփոխությունները. Ո՞ր դեպքում է վերադարձվում ԱԱՀ

2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է, որ ԱԱՀ-ի գումարները վերադարձվելու են ոչ միայն արտահանողներին, այլև երկրի ներքին տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին: Այն հարկ վճարողներն, որոնք ԱԱՀ-ի գծով ունեն դեբետային մնացորդներ, կարող են կիսամյակային պարբերականությամբ դիմել հարկային մարմին և սահմանված կարգով պետությունից հետ ստանալ ԱԱՀ-ի իրենց գումարները։

Համաձայն հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով առաջացող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարն ուղղվում է հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող՝ պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների, ինչպես նաև Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքում արձանագրվող՝ ԱԱՀ-ի լրացուցիչ գումարների մարմանը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել