Նորություններ

ՌԴ-ում ինքնաթիռ է ընկել՝ չվերթից րոպեներ անց. զոհվել է 71 հոգի

ԱՆ-148 ուղևորատար ինքնաթիռը, օդ բարձրանալով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից, րոպեներ անց անհետացել է ռադարների տեսադաշտից: Ենթադրվում է, որ ինքնաթիռը ընկել է ՌԴ  Ռամենսկի շրջանում: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքից:

Ինքնաթիռում եղել է 71 հոգի՝ 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամները: Անձնակազմի անդամների հետ կապ հաստատել չի հաջողվում, ՌԴ ԱԻ ծառայության փոխանցմամբ, ինքնաթիռի անձնակազմը չի արձագանքում:

Ուղևորների շարքում մանկահասակ երեխա կա: Ինքնաթիռը շահագործվում էր 7 տարի: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, ինքնաթիռի ընկնելու հետևանքով ողջ մնացածներ չկան:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել