Ինչքա՞ն տուգանք է նախատեսված ոչ սթափ վիճակում հասարակական վայրերում հայտնվելու համար

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն՝ ոգելից խմիչքներ օգտագործելը փողոցներում, մարզադաշտերում, պուրակներում, զբոսայգիներում, հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում կամ հասարակական այլ վայրերում, բացառությամբ ոգելից խմիչքների իրացման թույլտվություն ունեցող հանրային սննդի օբյեկտների, կամ ոչ սթափ վիճակում հասարակական վայրերում հայտնվելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով` առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի (10.000 ՀՀ դրամ) չափով:

Նույն արարքները վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի (20.000 ՀՀ դրամ) չափով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 175-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է ՀՀ ոստիկանությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել