Հյուրանոցային համար ամրագրելու համար անձնագիրը այլևս չի պահանջվի․ նոր հրաման

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը  հունվարի 18-ին ստորագրել է N 31-Ն հրամանը, որով հյուրանոցային տնտեսության օբյեկտները, բացառությամբ այն հյուրանոցատիպ հանգրվանների, որտեղ մատուցվող տեղաբաշխման ծառայությունները չեն ներառում առնվազն մեկ գիշերակաց, չի վարի հաճախորդի կամ հաճախորդի համար ամրագրում կատարող անձի վերաբերյալ տվյալների պատշաճ տեղեկատվության (ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային, իրավաբանական անձանց համար պետական գրանցման տվյալներ, ինչպես նաև հյուրանոցային համարի ամրագրման և զբաղեցման ժամկետների վերաբերյալ) ստացման և պահպանման գործավարություն:

Հրամանը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա:

Հրամանը ուժի մեջ է մտել 2018 թվականի փետրվարի 7-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել