Փոխգնդապետ Գարիկ Գերասիմյանը նշանակվել է Վայքի ոստիկանապետ

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Վայքի ոստիկանապետ է նշանակվել փոխգնդապետ Գարիկ Գերասիմյանը: Նա նախկինում զբաղեցնում էր Վայոց ձորի մարզային վարչության շտաբի պետի պաշտոնը: Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ է նշանակվել փոխգնդապետ Դավիթ Հովհաննիսյանը: նՇենք, որ Դավիթ Հովհաննիսյանը նախկինում զբաղեցնում էր ոստիկանության Սիսիանի բաժնի պետի տեղակալի պաշտոնը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնում է ոստիկանության ԶԼՄ-ների և հասարակայնության հետ կապերի բաժնից Էդգար Ջանոյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել