Փաստաբանների բողոքի ակցիաները շարունակվելու են

Այսօր՝ 2018 թվականի փետրվարի 7-ին բողոքի ակցիայի շրջանակում ՀՀ փաստաբանների պալատում հավաքված փաստաբանները հայտարարեցին, որ բողոքի ակցիաները շարունակվելու են և փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնելու 2018 թվականի փետրվարի 8-ին, ինչպես նաև 2018 թվականի փետրվարի 14-ին, 15-ին և 16-ին:

Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատը նախորդ օրը հայտարարել էր մեկօրյա բողոքի ակցիայի մասին:

Նպատակը փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու մասին դրույթը  քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծից հեռացնելն է: Նշենք, որ օրեր առաջ այն ընդգրկված է եղել դատական օրենսգրքի նախագծում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել