Արթուր Ֆիշյանը նշանակվել է ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ

Ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետ է նշանակվել ոստիկանության կապիտան Արթուր Ֆիշյանը։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Նշենք, որ Արթուր Ֆիշյանը նախկինում զբաղեցնում էր նույն բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնը:

Հիշեցնենք, որ Չարբախի բաժանմունքի պետի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Ջանիկ Մարությանը, որը վերջերս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել