ՔԿԱԳ մարմինների և դրանց պաշտոնատար անձանց ընդունած ակտերի կամ կատարած գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցման կարգը

18.01.2018թվականին ուժի մեջ է մտել <<Քաղաքացիական կացության ակտերի մասին>> ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին  ՀՀ օրենքը: 

Համաձայն նշված օրենքի՝ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքի 84-րդ հոդվածը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

4. ՔԿԱԳ մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով(վարչական կամ պարտադիր ուժ ունեցող այլ ակտի ընդունում,գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացրել է փաստացի հետևանքներ) պատճառված վնասը (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի) փոխհատուցվում է մատուցվող ծառայությունների դիմաց գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցների հաշվին:

Արտաբյուջետային միջոցների անբավարարության դեպքում ՔԿԱԳ մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին հատուցվելու դեպքում այդ նպատակով տրամադրված միջոցները վերականգնվում են ՔԿԱԳ մարմինների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։ Ընդ որում, օրենքով սահմանված կարգով պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներն ուղղվում են արտաբյուջետային միջոցների համալրմանը։ Արտաբյուջետային միջոցների (բացառությամբ համայնքային բյուջեների արտաբյուջետային միջոցների) օգտագործման կարգը և առաջնահերթությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ՔԿԱԳ մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցելու մասին այն բոլոր ակտերը, որոնք օրինական ուժի մեջ են մտել 2014 թվականի հունիսի 1-ից հետո, ենթակա են կատարման ՔԿԱԳ մարմինների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցների հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել