Վարչապետը իրավասու կլինի միջնորդությամբ դիմելու նախագահին  բոլոր պետական պարգևների և պատվավոր կոչումների վերաբերյալ

Այսօր՝ փետրվարի 1-ին, կառավարությունը հավանություն տվեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացրած նախագծին, որը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասությանը:

Հանրապետության նախագահին  պետական պարգևներով պարգևատրելու կամ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները:

Վարչապետը իրավասու է միջնորդությամբ դիմելու նախագահին  բոլոր պետական պարգևների և պատվավոր կոչումների վերաբերյալ:

Ազգային ժողովի նախագահը իրավասու է դիմել Ազգային ժողովի գործունեության ոլորտներին առնչվող  պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:

Սահմանադրական դատարանի նախագահը իրավասու է դիմել Սահմանադրական դատարանի գործունեության ոլորտներին առնչվող  պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:

Պետականպարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվում է գրավոր և ներառում է`

  • պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու հիմնավորումը,
  • պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու ներկայացված անձի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, կրթությունը, պետական պարգևներով պարգևատրվելու և պատվավոր կոչումների արժանանալու վերաբերյալ տեղեկատվություն, աշխատանքի վայրը, պաշտոնը կամ գործունեության բնույթը, գիտական, զինվորական և այլն կոչումը, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին, ընտանեկան դրությունը, բնակության վայրը, իսկ պարգևատրմանը հետմահու ներկայացվելու դեպքում նաև՝ մահվան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,
  • պարգևի տեսակը կամ պատվավոր կոչումը:

Միջնորդությանը կցվում են`

  • պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու ներկայացված անձի բնութագիրը, որտեղ նշվում են այդ անձի կողմից մատուցված ծառայությունները,
  • պարգևատրման ներկայացված անձի կենսագրությունը,
  • պարգևատրման ներկայացված անձի անձնագրի, քաղաքացիությունը հաստատող փաստաթղթի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը.
  • վարչապետի կողմից միջնորդությամբ դիմելու դեպքում նաև Հանձնաժողովի եզրակացությունը՝ բացառությամբ սույն օրենքի 5.1-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերի.
  • պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը:

Ծնողական փառքի մեդալով պարգևատրման ներկայացվելու դեպքում միջնորդությանը կցվում են նաև զավակների ծննդյան կամ որդեգրման վկայականների պատճենները:

Շնորհված «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումները պահպանում են իրենց ուժը, իսկ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձինք, ինչպես նաև «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած մահացած անձի ընտանիքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով շարունակում են օգտվել արտոնություններից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել