Հրազդանի կիրճի հյուրանոցային համալիրներից մեկում երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր առավոտյան Հրազդանի կիրճի հյուրանոցային համալիրներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի:

Տեղեկությունը Իրավաբան.net-ին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

«Ահազանգը ստացվել է շտապօգնությունից։ Խումբը մեկնել է հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են»,- նշեց նա։

Կատարվում է նախաքննություն։

Քննչական կոմիտեից Իրավաբան.net-ը տեղեկացավ, որ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Պարզվել է դիակի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է, ծնված 1985 թվականին։ Դիակի արտաքին զննությամբ դատաբժիշկը բռնության հետքեր չի արձանագրել։

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երիտասարդի մահվան հանգամանքները, պատճառը։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել փորձանմուշներ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Լրատվամիջոցներում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ մահացածը Գոռ Առաքելյանն է, ով ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է: Նա ամիսներ է առաջ վաղաժամկետ ազատվել է պատժի կրումից. 6,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2014թ. մայիսի 17-ին «Վերնիսաժի» տարածքում արձակված կրակոցների գործով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել