Քրեակատարողական վարչությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն քրեակատարողական հիմնարկների կրտսեր խմբի պաշտոններում:

Ընդունվելու համար կարող են դիմել` առնվազն միջնակարգ կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ` իգական սեռի ներկայացուցիչների և արական սեռի այն քաղաքացիների, որոնք «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից), տիրապետում են հայերենին, մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող են կատարել քրեակատարողական ծառայողի պարտականությունները: Դատական կարգով չեն զրկվել քրեակատարողական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից, չեն դատապարտվել:

Ի գիտություն տեղեկացնենք, որ 2018թ. հունվարի 1-ից աշխատավարձը բարձրացել է 30-ից 40 տոկոսով:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 060-37-37-55):

Իրավաբան.net


        

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել