Օֆշորային ընկերությունն աշխատել է ահաբեկչական ֆինասնավորում ունեցող բանկի հետ

Չորեքշաբթի The Guardian-ը հայտնել է, որ Paradise Papers-ի բացահայտումների կենտրոնում հայտնված մի ընկերություն օֆշորային ծառայություններ է մատուցել մի բանկի, որը ֆինանսավորել է տեռորիստական կազմակերպություններին և Սիրիայի կառավարությանը պատկանող քիմիական զենքի ծրագիրը։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը մի շարք ապշեցուցիչ հայտարարություններ է արել FBME բանկի վերաբերյալ և հեռացրել այն ԱՄՆ ֆինանսական համակարգից, Գայմանյան կղզիներում գտնվող FBME բանկին պատկանող մի ձեռնարկություն մեկ տարուց ավելի օգտվել է Appleby օֆշորային կազմակերպության ծառայություններից։

Ենթադրվում է, որ FBME-ն երկար տարիներ նպաստել է զգալի ծավալի փողերի լվացմանը և նրա հաճախորդները  բանկի միջոցով աջակցում են տեռորիստների ֆինանսավորմանը, միջազգային կազմակերպված հանցանքներին և պատժամիջոցներից խուսափմանը։

Դեկտեմբերին FBME-ն համառորեն ժխտեց բոլոր ենթադրությունները, վկայաբերելով 2004-ից ի վեր Appleby-ի դուրս գրած օրինական չեկերը։ Բանկը պնդում է, որ կոմերցիալ խարդախություններով զբաղվող մարդիկ դիտավորյալ կեղծ լուրեր են տարածում բանկի դեմ։

Paradise papers-ը բացահայտել է այն բարդ, անհասկանալի մեթոդները, որոնց միջոցով Appleby-ի նման կազմակերպությունները օգնում են իրենց հաճախորդներին խուսափել հարկերից։

Տեղի է ունեցել տեղեկությունների արտահոսք, որը բացահայտել է, թե ինչ միջոցների են դիմում հանրահայտ մարդիկ, քաղաքական գործիչները և բիզնեսմեններն իրենց ունեցվածքը պահպանելու համար։

2015-ի դեկտեմբերին Appleby դադարել է լինել FBME-ին պատկանող ընկերությունների գրանցված միջնորդ։ ԱՄՆ դատարանի ենթադրությամբ Appleby համարում է, որ FBME-ն չի համապատասխանում իր ռիսկի չափանիշներին։

Պատրաստեց Վիկտորիա Բադալյանը

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել