Արդեն հետաքրքիր ծրագրեր իրականացնելու մասին ենք մտածում․ ՔՀԿ դասընթացի մասնակից

Քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրի 6-րդ փուլի դասընթացները շարունակվում են Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Այս փուլում դասընթացի մասնակիցները 16-ն են՝ Շիրակի, Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերից, ինչպես նաև Երևանից են։

«Զարգացման նախաձեռնություններ» ՀԿ նախագահ Վիկտորյա Աղաբեկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր ակնկալիքները արդարացվել են․ «Նպատակն այն էր, որ ես, որպես կազմակերպության նախագահ, համապարփակ գիտելիքներ ստանայի և զարգացնեի գիտելիքներս հանրային քաղաքականության ոլորտում, ինչպես նաև ձեռք բերել նոր գործընկերներ, նոր փորձ, նոր հնարավորություններ՝ այս ոլորտում ազդեցիկ աշխատանքներ կատարելու համար»,- ասաց նա։

Նշենք, որ այս կրթական ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որի նպատակը Հայաստանում քաղհասարակության ձայնը հանրային քննարկումների ժամանակ լսելի դարձնելն է, ՔՀԿ-ներին նոր հմտություններ սովորեցնելը՝ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ արդյունավետ երկխոսություն կառուցելու համար։

Արա Ֆարմանյանը, ով ներկայացնում է «Մենք» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, նշեց, որ իրենց կազմակերպությունը զբաղվում է հենց այն հարցերով, որոնք, որ քննարկվում են դասընթացների ժամանակ։ «Կարծում եմ դասընթացներն օգտակար են։ Այս երեք օրվա ընթացքում շատ բան եմ սովորել։ Կային մարդիկ, որոնց ես ճանաչում էի, իսկ հիմա ավելի մտերմացան մեր հարաբերությունները և արդեն հետաքրքիր ծրագրեր իրականացնելու մասին ենք մտածում»։

Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել