Կարագի դեֆիցիտի հաշվին գները կտրուկ բարձրացան. ԿԲ նախագահ

Կարագի դեֆիցիտի հաշվին գները կտրուկ բարձրացան։ Այս մասին, այսօր ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց  ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

«Չեմ կարծում, որ մեր մոտ գնաճի հաշվառումը այլ հիմքերով է կատարվում, քան ցանկացած այլ երկրում։ Ինչ վերաբերում է ապրանքատեսակներին, որը Դուք նշեցիք, ապա կարագի համար առանձին ուսումնասիրություն կատարվել է և դեռ մայիս-հունիս ամիսներին ԱՀԿ-ի և մի քանի այլ հեղինակավոր ինստիտուտների կողմից հրապարակվել է մի քանի զեկույց, որ այն վնասակարությունը, որի մասին խոսվում էր կարագի մասով՝ խոլեստերին և այլն, այդքան էլ ճիշտ չի գնահատվել։ Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակառակը՝ կարագն օգտակար է, ձեթի օգտագործումը կանցերոգեն բնույթ է կրում և կարագի օգտագործումն ավելի օգտակար է, քան ձեթինը։ Դրա հաշվին կտրուկ ավելացավ կարագի սպառումը և պահանջարկը, մի շարք երկրներում կարագի դեֆիցիտ եղավ», -հայտարարեց Ջավադյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել