Ինքնակամ կառույցների օրինականացումը և դրանց գործառնական նշանակության փոփոխությունը

ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  N 912-Ն «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման համաձայն  ինքնակամ կառույցն օրինական ճանաչվելու դեպքում` հողամասի սեփականատերը համապատասխան բյուջե պետք է մուծի վճարներ` հետևյալ դրույքաչափերով`

ա) հասարակական նշանակության կառույցների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` բազային տուրքի 20-ապատիկի չափով(20.000 ՀՀ դրամ).

բ) արտադրական նշանակության կառույցների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` բազային տուրքի 15-ապատիկի չափով(15.000 ՀՀ դրամ):

ՀՀ Կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88-Ն «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» որոշման համաձայն ոչ բնակելի տարածքները` բնակարանների և բնակարանները ոչ բնակելի տարածքների փոփոխելու դեպքում համապատասխան պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշման հիման վրա համապատասխանաբար ընդգրկվում են բնակարանային ֆոնդում կամ հանվում են նշված ֆոնդից:

Վերոնշյալ որոշումը վճար չի սահմանում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու համար, սակայն այն իրականացնելու համար անհրաժեշտ է վճարել արտադրական նշանակության և հասարակական նշանակության կառույցների օրինականացման վճարների տարբերությունը:

Իրավաբան.net

loading...

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել