Նորություններ

Դատարանը ռուսական «Առաջին ալիքին» տուգանել է 300 հազար ռուբլու չափով

Ռուսաստանում դատարանը պարտավորեցրել է ռուսական «Առաջին ալիք»-ին 300 հազար ռուբլի տուգանք վճարել՝ Վիկտոր Ցոյի «Գարուն» ստեղծագործությունը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման մեջ օգտագործելու համար: Այս մասին տեղեկանում ենք pravo.ru կայքից:

Դատական գործը շարունակվում էր արդեն 2  տարի: Երաժշտության հեղինակային իրավունքը պատկանում է  «Երաժշտական իրավունք» ընկերությանը: Հայցվորը կարծում է, որ «Առաջին ալիք»-ը պետք է լիցենզավորված պայմանագիր կնքեր՝ Ցոյի երաժշտության լիիրավ տերը դառնալու և այն օգտագործելու համար համար:

Նշենք, որ նախնական տուգանքի չափը, որը պահանջում էր «Երաժշտական իրավունքը» կազմում էր 3 միլիոն ռուբլի:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել