ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին նիստում, այսօր՝ հունվարի 22-ին ԵԽԽՎ նախագահ է ընտրվել իտալացի Միկելե Նիկոլետտին: Այս մասին  տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքից:

Նրա անունը միակն էր մնացել թեկնածուների ցանկում: Նիկոլետտին այդ պաշտոնում կփոխարինի Ստելլա Կիրիակիդեսին:

Նիկոլետտին ԵԽԽՎ նախագահի պաշտոնը կզբաղեցնի մեկ տարի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել