Գողացվել է 30 անձնագիր. Ինտերպոլի հաշվետվությունը

Հաշվետու ժամանակահատվածում ԱԿԲ-ն լիարժեքորեն և ամբողջ ծավալով կատարել է իրեն վերապահված գործառութային պարտականությունները հանցավորության դեմ պայքարի ոլորտում: ԱԿԲ-ի հիմնական խնդիրները հանդիսացել են` ոստիկանական ծառայություններին, ազգային իրավապահ այլ մարմիններին և Ինտերպոլի անդամ երկրների ԱԿԲ-ներին առավելագույնս ապահովել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության տրամադրության տակ առկա տեղեկատվությամբ (օպերատիվ և մեթոդական), արագ և արդյունավետ կապ հաստատել Ինտերպոլի անդամ երկրների ոստիկանական մարմինների հետ` եղած օպերատիվ տեղեկատվությունն իրացնելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:

ԱԿԲ-ի կողմից 2017թ. ընթացքում ստացվել և առաքվել է 17405 (2016թ.` 16095) տեղեկատվական միավոր, որից 6632-ը (2016թ.` 5395)` փոխանակվել է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների հետ:

ԱԿԲ-ի գործունեության ուղղություններից առաջնահերթային են հանդիսացել` անձանց հետախուզումը, անձանց օպերատիվ ստուգումները և նույնացումը 11499 (2016թ.` 10810) տեղեկատվական միավոր, առևանգված տրանսպորտային միջոցների հետախուզումը 778 (2016թ.` 1067), դրամանենգությունը և փաստաթղթերի կեղծումը 1312 (2016թ.` 11162) և այլն:

Գլխավոր քարտուղարություն է ուղարկվել օպերատիվ նշանակության 33 (2016թ.` 47) հատուկ հաղորդագրություններ:

ԱԿԲ-ն համագործակցել է Ինտերպոլի անդամ 94 երկրների հետ, որոնցից առավել ակտիվ կապ է եղել` Ռուսաստանի Դաշնության` 1559 ստացված և առաքված տեղեկատվական միավոր, Ֆրանսիայի` 612, Ուկրաինա` 546, Վրաստան` 472, Իրանի` 472, Թուրքիայի` 379, ԱՄՆ` 318, Լեհաստան` 281, Գերմանիայի` 280 և Շվեդիայի` 227, հետ:

Ինտերպոլի անդամ երկրներից հետախուզման վերաբերյալ ստացված 170 (2016թ.` 231) նոր հարցումների հիման վրա, կատարված աշխատանքների արդյունքում ոստիկանության մարմինների միջոցով հաջողվել է կազմակերպել 67-ի (2016թ.` 56) հայտնաբերումը Հայաստանի Հանրապետությունում, որոնցից 33-ը (2016թ.` 24) ձերբակալվել են, 4-ը (2016թ.` 3) ենթարկվել էքստրադիցիայի: Իրականացված աշխատանքների շնորհիվ դրանց թվում հաջողվել է հայտնաբերել միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձանց, որոնցից 28-ը ձերբակալվել են, 4-ը ենթարկվել էքստրադիցիայի:

Հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ստացված 201 (2016թ.` 174) նոր հարցումների հիման վրա տեղեկատվության օպերատիվ ուղեկցումը կազմակերպելու շնորհիվ հաջողվել է պարզել նրանցից 173-ի (2016թ.` 168) գտնվելու վայրը, որոնցից 116-ը (2016թ.` 113) ձերբակալվել են, իսկ 18-ը (2016թ.` 19) ենթարկվել էքստրադիցիայի: Ինտերպոլի ուղիներով իրականացված աշխատանքների շնորհիվ հաջողվել է հայտնաբերել միջազգային հետախուզման մեջ գտնվող 43 անձանց, որոնցից 30-ը ձերբակալվել են, 12-ը ենթարկվել էքստրադիցիայի:

Ինտերպոլի հետախուզվողների ինտերնետային վեբ էջում արտացոլված են 12 հետախուզվողների տվյալները:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ձևակերպումների մասնագիտացված կետից և Ճանապարհային ոստիկանությունից ստացված տեղեկատվության հիման վրա ստուգվել է 67134  (2016թ.` 21952) ավտոտրանսպորտային միջոց: Արդյունքում Հայաստանում հայտնաբերվել է հափշտակված 7 (2016թ.` 4) ավտոմեքենա: Միջազգային հետախուզման մեջ են գտնվում Հայաստանի տարածքում հափշտակված 163 (2016թ.` 162) ավտոմեքենաներ:

Ինտերպոլի SLTD (կորած գողացված ճամփորդական փաստաթղթեր` անձնագրեր, ID քարտեր, վիզաներ և այլն) պահոցում մեր կողմից հաշվառման դրված փաստաթղթերի համընկնումների կապակցությամբ հարցումներ են ստացվել կորած/գողացված 30 անձնագրերի վերաբերյալ (2016թ.` 25), որոնցից այլ անվան տակ օգտագործվել են 13-ը (2016թ.` 10), որոնց հիման վրա հարուցվել է 7 քրեական գործ:

Շարունակվում է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի տվյալների պահոցների համալրումը: Այսօրվա դրությամբ ընդամենը ԱԿԲ-ի տվյալների պահոցներում կուտակված է 284788 տեղեկատվական միավոր:

Հաշվետու ժամանակահատվածում կազմվել և ոստիկանության ծառայություններին ու այլ շահագրգիռ մարմիններին են տրամադրվել 74 (2016թ.` 69) վերլուծական և տեղեկատվական նյութեր հանցավորության դեմ պայքարի տարբեր ուղղությունների վերաբերյալ, որոնք մեթոդական և կիրառական նշանակություն ունեն: ՀՀ ոստիկանության ծառայություններ (ԿՀԴՊԳՎ, ՔՀԳՎ, ԻԿ, ՓՔՎ և այլ իրավապահ մարմիններ) փոխանցվել են օպերատիվ բնույթի 15 նյութեր (2016թ.` 22): Կազմակերպվել է ՀՀ ոստիկանության քննչական և ԿՀԴՊ գլխավոր վարչություններից, ինչպես նաև Բելգիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ԱԿԲ-ներից ներկայացված` 30 (2016թ.` 29)` միջազգային քննչական հանձնարարականների կատարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել