Նորություններ

Տեղական տուրքը ընթացիկ տարվա համար. դրույքաչափեր

Համայնքի տարածքում` առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`

ա) առևտրի օբյեկտների համար` 25 000-50 000 դրամ.

բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 50 000-100 000 դրամ.

գ) բաղնիքների (սաունաների) համար` 200 000-500 000 դրամ.

դ) խաղատների կազմակերպման համար` 500 000-1 000 000 դրամ.

ե) շահումով խաղերի կազմակերպման համար` 250 000-500 000 դրամ.

զ) վիճակախաղերի կազմակերպման համար` 100 000-150 000 դրամ:

Այս մասին սահմանվում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում:

Բացի դրանից, համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է` 0-5 000 դրամ:

Իսկ յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է՝

ա) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 1000-2000 դրամ.

բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 2500-3500 դրամ.

գ) այլ արտաքին գովազդի համար` 500-1500 դրամ.

դ) մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը` ծխախոտի արտաքին գովազդի համար` 3000-5000 դրամ.

ե) դատարկ գովազդային վահանակների համար՝ 700 դրամ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել