Նորություններ

Ճանապարհահատվածի երթևեկությունը երկար ժամանակով կդադարեցվի

Աշտարակի խճուղին Եղվարդի խճուղուն կապող Դավթաշենի նոր ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 20-ից մինչև նոյեմբեր ամիսը կդադարեցվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածի երթևեկությունը: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Որպես այլընտրանք առաջարկվում է երթևեկել Եղվարդի խճուղի – Սասնա Ծռեր ճանապարհահատվածով:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել