Նորություններ

Հանրային հայացք՝ փակ աշխարհին. ԵՄ նոր ծրագրով կլուսաբանվի փակ հաստատություններում ապրողների ամենօրյա կյանքը

Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստանում քաղաքացիական հասարակությանը՝ մարդու իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունը խթանելու նպատակով։ Այս շրջանակում հունվարի 19-ին  Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և քաղաքացիական հասարակության հինգ կազմակերպության ներկայացուցիչներ ստորագրեցին հինգ նոր դրամաշնորհային պայմանագիր:

Դրանցից մեկը «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. փակ հաստատություններում մարդու իրավուքնների իրավիճակի մասին իրազեկման բարձրացում» երկամյա ծրագիրն է: Այն իրականացնում են «Հանրային լրագրության ակումբ» և «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ները: Այս ծրագիրը կլուսաբանի փակ հաստատություններում ապրող հայերի ամենօրյա կյանքը:

Սա վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր գտնվում են նախնական կալանքի տակ, դատապարտված են ազատազրկման կամ ապրում են մասնագիտացված փակ հաստատություններում ծանր ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն ունենալու պատճառով:

Նախագիծը կառաջարկի լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հատուկ դասընթացների շարք՝ հետագայում փակ հաստատություններում ապրող մարդկանց իրավունքների վերաբերյալ հավասարակշռված և համապարփակ հասարակական բանավեճեր անցկացնելու, փակ հաստատություններում կյանքի վերաբերյալ մի շարք հեռուստահաղորդումներ և տեսանյութեր նկարահանելու համար, որոնք ուղղված կլինեն հանրության ներգրավմանը և հասարակ քաղաքացիների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:

278,072 եվրո ընդհանուր բյուջե ունեցող (ԵՄ ներդրումը՝ 264,168 եվրո)  ծրագիրը կիրականացվի Հայաստանի բոլոր մարզերում մինչև 2019 թվականի դեկտեմբերը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել