Նորություններ

Ո՞րն է փոխադրամիջոցների գույքահարկը և ովքե՞ր են հարկվում այս հարկով

Փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար ՀՀ համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Սա սահմանվում է Հարկային օրեսգրքի 242-րդ հոդվածով:

Ո՞ր փոխադրամիջոցներն են հարկվում.

  1. ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը.
  2. ջրային փոխադրամիջոցը (շարժիչով աշխատող).
  3. մոտոցիկլետը.
  4. ձյունագնացը.
  5. մոտոամենագնացը (քվադրոցիկլը):

Ո՞վքեր են փոխադրամիջոցների գույքահարկ վճարողները.

Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:

Եթե հարկման օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա փոխադրամիջոցների գույքահարկի գծով սույն բաժնով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:

Եթե հարկման օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա փոխադրամիջոցների գույքահարկի գծով սույն բաժնով սահմանված պարտավորությունների համար նրանք պատասխանատվություն են կրում յուրաքանչյուրն իր բաժնի չափով:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել