Նորություններ

Ինչպե՞ս և ի՞նչ դրույքաչափերով է հաշվարկվում ավտոմոբիլային տրանսպորտի գույքահարկի չափը

Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի փոխադրամիջոցների գույքահարկի դրույքաչափերը սահմնաող 244-րդ հոդվածով:

Այսպիսով՝ փոխադրամիջոցների գույքահարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.

1. մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`

  •  1-ից 120 (ներառյալ) ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 200 դրամ,
  • 121-ից 250 (ներառյալ) ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 300 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր ձիաուժի համար` լրացուցիչ 1000 դրամ,
  • 251 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 500 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր ձիաուժի համար` լրացուցիչ 1000 դրամ.

2. 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների և բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`

  • 1-ից 200 (ներառյալ) ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 100 դրամ,
  • 201 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 200 դրամ:

3. Մոտոցիկլետների համար փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի համար 40 դրամ դրույքաչափով:

4. Ջրային փոխադրամիջոցների, ձյունագնացների և մոտոամենագնացների (քվադրոցիկլերի) համար փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի համար 150 դրամ դրույքաչափով:

Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվա և դրան հաջորդող երկու հարկային տարիներից յուրաքանչյուր հարկային տարվա համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով:

Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երրորդ և հետագա յուրաքանչյուր հարկային տարվա համար գույքահարկի գումարը պակասեցվում է հարկի գումարի տասը տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան գույքահարկի գումարի 50 տոկոսը:

Նշենք, որ անկախ նրանից, որ ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվա և դրան հաջորդող երկու հարկային տարիներից յուրաքանչյուր հարկային տարվա համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով, բեռնատար կամ բեռնաուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող 20-րդ հարկայինտարվանից սկսած` տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար փոխադրամիջոցների գույքահարկ չի հաշվարկվում և չի վճարվում:

Փոխադրամիջոցների հարկման բազան կիլովատերով արտահայտված լինելու դեպքում փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է` համապատասխան հզորության նկատմամբ կիրառելով 1.36 գործակից:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել