Ավազակային հարձակումը բացահայտվել է, ենթադրյալ հանցագործության դրդիչը աղջիկ է

2017 թ-ի փետրվարի 24-ին, ժամը 20:40-ի սահմաններում Արտաշատում ավազակային հարձակում էր կատարվել: Դեպքը տեղի էր ունեցել քաղաքի Երևանյան փողոցում: Տուժողը, ով երիտասարդ տղա է, ոստիկանություն էր դիմել հաջորդ օրը:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից:

Երկու երիտասարդ մոտեցել են տուժողի մեքենային, անիմաստ սկսում վիճել նրա հետ, այդ ընթացքում երկու երիտասարդներից մեկը տուժողի պարանոցից պոկում է ոսկյա շղթան ու հեռանում՝ պատճառելով 2 միլին դրամի վնաս: Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվում է քրեական գործ՝ ավազակության հատկանիշներով: Տուժողի խոսքով, նա երիտասարդներին չի ճանաչել:

Տեղի ոստիկանները՝  ուսումնասիրելով դեպքը,  ենթադրել են, որ հարձակվողները Արտաշատից չեն, այսինքն, կամ նախապես իմացել են, որ նա Արտաշատ է գնալու կամ հետևել են դեռ Երևան քաղաքից: Համագործակցելով այլ ստորաբաժանումների հետ, պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը նախապես կազմակերպված է եղել: Արտաշատի քրեական հետախուզության բաժնի տվյալներով այդ խմբի անդամներն են եղել 26-ամյա քաղաքացուհի Ա.Կ-ն, 22-ամյա Ս.Ա.-ն,  ովքեր Երևանի բնակիչները և Մարտունիում ապրող 29-ամյա Ս.Մ-ն:

26-ամյա աղջկան և 29-ամյա Ս.Մ.-ն հայտնաբերվել և բերման են ենթարկվել Արտաշատի քննչական բաժին:

Նախնական տվյալներով քաղաքացուհին երկու երիտասարդներին դրդել է ենթադրյալ հանցագործությունը կատարելուն՝ ոսկյա շղթայի հափշտակությանը: Նախաքննական մարմինը որոշում է կայացրել, նրան մեղադրյալ ներգրավվել, որպես ավազակության դրդիչ: Ա.Կ-ն և Ս.Մ-ն կալանավորվել են՝ տեղափոխվելով «Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ներ:

22-ամյա երիտասարդին ոստիկանները դեռ փնտրում են: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Միջոցառումններ են տարվում՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանների տվյալներով ավազակային հարձակման դեպքին այլ անձիք էլ են առնչված:

Նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել