Նորություններ

«Հայաստանի քաղաքացին հաղթելու է». «Ելք»-ի նախաձեռնած երթն ավարտվեց

«Ելք» դաշինքի նախաձեռնած թանկացումների դեմ ուղղված  երթն ավարտվեց:

«Սա մեր առաջին մոտեցումն էր, որը մենք պատվով իրականացրինք: Խնդիր ունենք երկրորդ մոտեցմանը ավելի մեծ քաշ բարձրացնել և ավելի տպավորիչ արդյունք ապահովել: Հարուցվել է քաղաքական գործընթաց և դրա ավարտը կախված է հետևյալից. արդյոք  ՀՀ քաղաքացին կթոթափի  10 հազար դրամանոց շղթաների լուծը: ՀՀ քաղաքացին այն քաղաքացին է, որը Արցախում պատերազմ է հաղթել, որը անկախություն է ստեղծել, որը իր ուսերին 25, 27 տարի պետություն է տանում: Հայաստանի քաղաքացին հաղթելու է»,-երթի ավարտի ժամանկ նշեց ԱԺ-ում «Ելք» խմբակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդ երթը նշանակվեց փետրվարի 5-ին:

ֆոտոշարքը՝ Ալիսա Չիլինգարյանի

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել