Գնաճը հարվածում է ՀՀ-ում շատ փոքր, նոր-նոր, դանդաղ ձևավորվող միջին խավին. Էդմոն Մարուքյան

Ազնավուրի հրապարակում մեկնարկել է «Ելք» դաշինքի երթն ընդդեմ թանկացումների:

«2016 թվականին ՀՀ Ազգային ժողովը ընդունել է նոր հարկային օրենսգիրքը, որը ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ից: Նոր հարկային օրենգրքով բարձրացվել են ՀՀ-ում մի շարք հարկատեսակներ: Բենզինի, սեղմված գազի համար ակցիզային հարկը բարձրացվել է: Դիզառելիքիք համար ԱԱՀ է ներմուծվել և դրան է գումարվել նաև նոր եկամտային հարկը, որը հարվածում է ՀՀ-ում շատ փոքր, նոր-նոր, դանդաղ ձևավորվող միջին խավին, եթե իհարկե կարելի է ասել, որ մենք ունենք միջին խավ»,-նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով՝ դիզվառելիքի, բենզինի, սեղմված գազի թանկացումը անդրադառնալու է բոլոր ոլորտների վրա:

«Այսօր հայությունը ստացավ մի չափազանց ուրախալի լուր: Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը ընտրվել է Երևանի Մանտենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Լևոն Սարգսյանը գիտությունների թեկանծուի իր կոչումը պաշտպանել է 2006 թվականին: 2010 թվականին արդեն դարձել է գիտությունների դոկտոր: Մեզ մնում է սրտի վախով կռահել, թե վերջին տարիներին գիտական ինչպիսի նվաճումներ է ունեցել Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը՝  Ալեքսանդր Սարգսյանը»,-իր ելույթում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը:

Երթի մասնակիցները շարժվելու են դեպի Հանրապետության Հրապարակ, այնուհետև՝ Մաշտոցի պողոտա, Սայաթ-Նովա, Հյուսիսային պողոտա և վերադառնալու են Ազնավուրի հրապարակ:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Եվգենյա Համբարձումյան

ֆոտոշարքը՝ Ալիսա Չիլինգարյանի

Իրավաբան.net

loading...

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել