Նորություններ

ՌԴ-ում հայի են ձերբակալել՝ ծառայությունից խուսափելու համար

Ռուսաստանի Սոլնեչնոգորսկ քաղաքում Ներքին գործերի նախարարության մարզային վարչության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի 32-ամյա քաղաքացու, որը դաշնային հետախուզման մեջ է եղել զինվորական ծառայությունից խուսափելու համար:

Այս մասին ասված է  ՆԳՆ-ի Մոսկվայի մարզային վարչության պաշտոնական կայքում:

Ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են տղամարդու վարած ավտոմեքենան ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար:

Փաստաթղթերը ստուգելիս պարզվել է, որ քաղաքացին դաշնային հետախուզման մեջ է զինվորական ծառայությունից խուսափելու մասին Հայաստանի Հանրապետության քրեական օենսգրքի 327-րդ հոդվածի առնչությամբ:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել