ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրում լրացումներ կկատարվեն

Հակակոռուպցիոն ռազմավարությամբ գերակա ճանաչված չորս ոլորտների համար մշակված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրերը մեկ տարվա ընթացքում իրականացնելու նպատակով կառավարությունը լրացումներ կկատարվեն։ Այս մասին նախագծին կառավարությունը հավանություն է տվել այսօր՝ հունվարի 18-ին, հերթական նիստի ժամանակ։

Լրացումները կկատարվեն 2015 թ. սեպտեմբերի 25-ի «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ: Այդ որոշմամբ հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը, որով առողջապահության, կրթության, պետական եկամուտների հավաքագրման, ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտները ճանաչվել են թիրախային: Գործող ռազմավարությամբ խնդիր է դրված մշակել միջոցառումների ծրագրեր, որոնք ուղղված կլինեն կոռուպցիոն ռիսկերի չեզոքացմանը և նվազեցմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել