Վաղը նախաձեռնելու են` եկեք բոլորին փող տանք, եկեք բոլոր հարկերը ազատենք, եթե հաշվարկ չկա, ո՞նց անենք․ վարչապետ

ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի ու Վարդան Գրիգորյանի կողմից ներկայաված «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը կառավարության այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

«Նախագծով գյուղատնտեսության պետական աջակցության հիմնական շեշտը դրվում է ոչ շուկայական մեխանիզմների վրա ու ենթադրում է պետության կողմից որևէ կերպ չսահմանափակված պայմանական պարտավորության ստանձնում, որը բավականին խնդրահարույց է պետական բյուջեի ծախսի պլանավորման տեսանկյունից», – նշեց փոխնախարարը:

Նրա խոսքով կառավարությունն իրականացնում է գյուղատնտեսության ռիսկերի նվազեցման ու աջակցման ծրագրեր շուկայական մեխանզիմների կիրառմամբ, մասնավորապես, հակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման նպատակով տրամադրվող վարկերի սուբսիադավորման ու այլ ծրագրեր միջոցով:

Ռոբերտ Մակարյանը նշեց, որ առաջակվող նախագիծը համարում են ոչ նապատակահարմար:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքվեց, թե նախաձեռնության մեջ ֆինանսական հաշվարկ կա՞, և ստացավ բացասական պատասխան․ «Բա էդպես ո՞նց կլինի, վաղը նախաձեռնելու են` եկեք բոլորին փող տանք, եկեք բոլոր հարկերը ազատենք, եթե տակը հաշվարկ չկա, ո՞նց մենք որոշենք ճիշտ է, սխալ է, գուցե էդ նախաձեռնությունների մեջ որոշակի նման հայտանիշներ ձևակերպենք», – ասաց վարչապետը, այնուհետև ավելացրեց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել