Գործադիրը կքննարկի Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու և անդամների նշանակման մասին որոշման ուժը կորցրած ճանաչելու հարցը

Գործադիրը վաղը՝ հունվարի 18-ին կքննարկի «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման հարցը, որով անհրաժեշտ կլինի ուժը կորցրած ճանաչել ՀՀ Նախագահի 2009 թվականի մարտի 11-ի «Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու և Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին» ՆԿ-36-Ն կարգադրությունը:

Նշենք, որ օրենքի նախագծի համաձայն հանրային խորհրդի գործունեությունը հիմնված է լինելու անձանց, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների, սփյուռքի ներկայացուցիչների կամավոր մասնակցության սկզբունքի վրա:

Հանրային խորհրդի խնդիրներն են լինելու՝

1) քաղաքականության մշակման և իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերի ներկայացումը.

2) պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը  նպաստելը, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության  զարգացման քաղաքականության առաջնահերթությունների  վերաբերյալ Կառավարությանն առաջարկությունների ներկայացումը.

3) Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը.

4) հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտումը.

5) սոցիալական գործընկերների (արհմիություն, գործատուներ, գործադիր իշխանություն) միջև սոցիալական երկխոսությանն աջակցելը.

6) ընդհանուր ազգային խնդիրների շուրջ Հայաստանի և սփյուռքի հայության ջանքերի համախմբմանն իր գործառույթների շրջանակներում աջակցելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել