Ոստիկանները բացահայտեցին Նոր Նորքում կատարված սպանությունը

Նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ շատապօգնության մեքենան Գայի պողոտայի շուկայից հիվանդանոց է տեղափոխել 60-ամյա տղամարդու դի՝ կտրած-ծակած վերքերով: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել էին, որ մահացածը առևտրով էր զբաղվում: Նրան դանակահարել էր այդ պահին անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդ: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը հրապարակեց մի տեսագրություն, ուր երևում էր սպանության մեջ կասկածվող անձը: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին հիշյալ սպանությունը կատարելու կասկածանքով Երևանի Ծատուրյան փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվեց 54-ամյա Ս․Վ-ին:
Կասկածյալը ներկայացվել է նախաքննական մարմնին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել