Նորություններ

ԱԺ-ն ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր նախագծերը

Այսօր՝ հունվարի 17-ին, Ազգային ժողովը քվերակության ներկայացրեց նախորդ նիստին քննարկված օրենքի նախագծերը:

«Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ընդունվեց: Կողմ քվերակեց  91  պատգամավոր:

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին  կողմ քվերակեց 85, դեմ՝ 7  պատգամավոր: Դեմ էր «Ելք» խմբակցությունը:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունվեց 92 կողմ 0 դեմ ձայնով:

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվերակեց 87, դեմ՝ 6 պատգամավոր:

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին կողմ քվեարկեց 87 պատգամավոր, դեմ՝ 7:

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը նույնպես ընդունվեց: Կողմ քվեարկեց 88, դեմ՝ 7 պատագամավոր:

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվերակեց 94 պատգամավոր, դեմ քվեարկող չկար:

«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը ընդունվեց 94 կողմ ձայնով:

Վերջում քվեարկության դրվեց «Սահմանադրական դատարանի մասին» մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ օրենքը սահմանադրական է, ուստի այն ընդունելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 3/5-րդը:

Մանրամասները՝ ավելի ուշ

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել