Նորություններ

Վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը

Համաձայն ՀՀ վարչական իրավախախտումներ վերաբերյալ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի՝

Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով(1000 ՀՀ դրամ):

 Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով(1500 ՀՀ դրամ):

 Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով(100.000 ՀՀ դրամ):

 Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (2000.000ՀՀ դրամ):

 Երթևեկության սահմանված արագությունը 81կմ/ժ և ավելի գերազանցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով (500.000 ՀՀ դրամ):

Նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել