Նորություններ

Պաշտպանի աջակցությամբ աշխատողին վճարվել է մայրության նպաստը

Մայրության նպաստ չստացած քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը: Այս մասին տեղեկանում ենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Ըստ դիմումի՝ ինքն աշխատում է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունում և գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, սակայն չի ստացել ժամանակավոր անաշխատունակության նպաստը:

Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում հարցը ներկայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Արդյունքում, գործատուն քաղաքացուն վճարել է մայրության նպաստը:

Իրազեկում: «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասիհամաձայն՝ վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել