Իշխան Բարսեղյանի գույքն ու եկամուտները

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի պարտականությունները ստանձնել է   1999 թվականի հունվարի 5-ից։

Նրա գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերի համաձայն՝ 2011 թվականի սկզբին նրա խնայողությունները եղել են 8 միլիոն դրամ և տարեվերջին մնացել են անփոփոխ։ Եկամուտները հարկային տարում 7, 6 միլիոն  դրամ են կազմել, որոնց ստացել են աշխատավարձից։

2012 թվականին թվականին նրա դրամական միջոցների չափը նույնն է մնացել։ Եկամուտները հարկային տարում ստացվել են աշխատավարձից՝ 7,9 միլիոն  դրամ:

2013 թվականին նույնպես նրա խնայողությունների չափը անփոփոխ է մնացել։ Եկամուտը կազմել է 7,3 միլիոն դրամ, որից 6,3 միլիոնը ստացվել է աշխատավարձից, իսկ 1 միլիոնը՝ գույքի օտարումից։

2014 թվականի տարեսկզբին արդեն նրա խնայողությունները կազմել են 6,4 միլիոն դրամ։ Պետք է նշել, որ այստեղ անհամապատասխանություն կա։ Անհասկանալի է, թե ինչպես է 2013-ի տարեվերջին նրա խնայողությունները կազմել են 8 միլիոն դրամ, իսկ ահա 2014-ի սկզբին՝ 6,4 միլիոն դրամ։

2014-ին դատավորի եկամուտը կազմել է  շուրջ 7,8 միլիոն դրամ՝ ստացված աշխատավարձից։

2015 թվականին դատավորի դրամական միջոցները նվազել են՝ դառնալով 6 միլիոն դրամ, իսկ ահա եկամուտը աճել է՝   9,8 միլիոն դրամ՝ ստացված աշխատավարձից։

2016 թվականին  դատավորի դրամական միջոցները զրոյական են եղել։ Իսկ  եկամուտները հարկային տարում կազմել են 9,6 միլիոն դրամ՝ ստացված աշխատավարձից։

Դատավոր Իշխան Բարսեղյանի կինը՝ Արուսյակ Իսրայելյանը, հայտարարագրել է միայն աշխատավարձից ստացված եկամուտները. 2011-ին և 2012 թվականներին եկամտի չափը կազմել է 715,000 դրամ, 2013-ին՝ 914,603  դրամ, 2014 թվականին 924,605 դրամ, 2015-ին՝ 1,124,000 դրամ:
Արուսյակ Իսրայելյանը այլ գույք և եկամուտներ չի հայտարարագրել:
2016 թվականի համար հայտարարագիր ներկայացված չէ:

Նշենք, որ դատավորի հետ փոխկապակցված անձիք, նրա զավակները՝ Արամայիս, Ռազմիկ և Աշխեն Բարսեղյանները հայտարարագիր չեն ներկայացրել:

Հիշեցնենք, որ ԱԱԾ–ի կողմից օպերատիվ օպերատիվ–հետախուզական միջոցառման արդյունքում Հատուկ քննչական ծառայությունը հարուցել էր քրեական գործ, որի շրջանակներում դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվելով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով: Համաձայն մեղադրական եզրակացության, Իշխան Բարսեղյանը 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Այնուհետև քրեական գործով մեղադրանք է առաջադրվել փաստաբան Էլզա Զաքարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը:  Էլզա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով` կատարել է կաշառքի միջնորդություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել