Նորություններ

Ուսումնասիրություններ ենք անցկացնում. փոխնախարարը՝ հասարակական տրանսպորտի վճարի թանկացման մասին

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը այսօր՝ հունվարի 15-ին, Ազգային ժողովի քառօրյայի առաջին նիստի ընթացքում պարզաբանեց, թե ինչպես կազդի սեղմված գազի թանկացումը տրանսպորտի գնի վրա։

Գագիկ Գրիգորյանը նշեց, որ թանկացումները նոր են ու նախարարությունը դեռևս չունի հստակ պատասխան, ընթանում են քննարկումներ. «Ուսումնասիրություններ ենք անցկացնում։ Գների վրա դրա ազդեցության չափը կախված կլինի նրանից, թե մինչև հիմա գործող գները ինչքանո՞վ են վերադարձնում ներդրողի կամ փոխադրողի ծախսերը։ Եթե դրանք զրոյի մակարդակում են գտնվում, ապա գները կունենան բարձրանալու տենդենց, եթե ոչ, ապա նման տենդենց չի լինի»։

Փոխնախարարը նաև հավելեց, որ տաքսիների գնի վրա  թանկացումների ազդեցությունը քիչ հավանական է։

Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտի գների թանկացմանը, ապա փոխնախարարը նշեց, որ այս մասով այսօր մի քանի խոշոր փոխադրողների հետ նախարարությունը քննարկում է կազմակերպել։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել