Նորություններ

Իրազեկում՝ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու մասին

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին, եթե հաշմանդամություն սահմանելու կամ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու ժամանակ անձն ունեցել է հետևյալ աշխատանքային ստաժը.

Տարիքային խումբը Աշխատանքային ստաժը` օրացուցային տարիներով
մինչև 23 2 տարի
23-ից մինչև 26 3 տարի
26-ից մինչև 29 4 տարի
29-ից մինչև 32 5 տարի
32-ից մինչև 35 6 տարի
35-ից մինչև 38 7 տարի
38-ից մինչև 41 8 տարի
41-ից մինչև 44 9 տարի
44-ից բարձր 10 տարի

Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձին հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է անկախ աշխատանքային ստաժի տևողությունից:

Հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել