Նորություններ

Սիրիա է ուղարկել զենքով բեռնված արդեն  4.9 հազար բեռնատար և մոտ 2 հազար ինքնաթիռ

Անկարան  ռազմական տեխնիկայի շարասյուն, այդ թվում՝ տանկեր է ուղարկել դեպի Սիրիայի հետ սահման` Հաթայ հարավային նահանգ: Այս մասին  հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տանկերն ուղարկվել են սահմանային զորքերի ուժեղացման համար:

Շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական բանակը մեկ շաբաթվա ընթացքում կարող է գործողություններ սկսել Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի կողմից վերահսկվող Սիրիայի արևմտյան շրջաններում տեղակայված Մանբիջ և Աֆրին շրջաններում: Էրդողանի խոսքով՝ ԱՄՆ-ն քրդական ինքնապաշտպանական ուժերի համար Սիրիա է ուղարկել զենքով բեռնված արդեն  4.9 հազար բեռնատար և մոտ 2 հազար ինքնաթիռ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել