Նորություններ

Ճանապարհ չզիջելու համար Արտաշատում կատարված սպանությունը բացահայտվեց

Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի կենտրոնական փողոցում, տեղաբնակների խոսքով, Ամանորի նախաշեմին տեղի ունեցած վեճնն ավարտվել է առանձնապես ծանր հանցագործությամբ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից

Տուժողն ու մեղադրվողը համագյուղացիներ են եղել, նրանց վեճի պատճառն ավելի քան կենցաղային է՝ նախնական տվյալներով, մեքենայով իրար ճանապարհ չեն տվել, որի հետևանքով սպանությունն է եղել:

Արտաշատի ԲԿ-ից հայտնել են, որ տուժածն իրենց մոտ է տեղափոխվել ծանր վիճակում. հայտնաբերվել են որովայնի և կրծքավանդակի շրջանում ունեցել է կտրած-ծակած, արյունահոսող վերքեր: 30 րոպե փորձել են փրկել նրա կյանքը, սակայն ապարդյուն, արձանագրվել է՝ մահ:

Վիճող կողմերը գյուղամեջից շարժվել են դեպի Արտաշատ չանող ճանապարահահատված, որտեղից էլ ոստիկանների տեղեկությունների համաձայն ԲԿ էր տեղափոխվել դանակահարվածը: Ճանապարհին նրանք կանգնել են, շարունակել են պարզաբանումները, որի ժամանակ էլ 28-ամյա Գրիգոր Իսրայելյանը դանակահարվել է:

Դանակահարողը դեպքի վայրից հեռացել էր սպիտակ «Նիվա»-ով: Դեպքի օրը կասկածյալի կարգավիճակ ունեցող անձը՝ Ց.Ս.-ն կալանավորվել է:

Նա ներկայացրել է հանցագործոթյան գործիք դանակը: Հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննույուններ: Ց.Ս-ին մեղադրանք է առաջադրվել: Դեպքի մանրամասները պարզվում են:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել