Նորություններ

Ի՞նչ է դատական ծանուցումը և ի՞նչ հետևանքներ կան չծանուցման դեպքում

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները:

Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածը սահմանում է, որ գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերն ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում:

Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ ծանուցումը կարող է ուղարկվել նաև էլեկտրոնային փոստով, եթե հայցվորն իր ներկայացրած հայցադիմումում, պատասխանողն իր պատասխանում, իսկ երրորդ անձը և դիմողը իրենց դիմումներում նշել են իրենց էլեկտրոնային փոստի հասցեն:

Դատարանի կողմից ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը համարվում է պատշաճ ձևով ծանուցում, եթե առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում: Գործին մասնակցող անձը դատարանի կողմից համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ նա ծանուցվել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ ինտերնետի միջոցով անհատական ծանուցման համար նախատեսված կարգով (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված):

Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը, համաձայն որի` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար: Իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածը սահմանում է, որ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել