Նորություններ

Երվանդ Խունդկարյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում

2017 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով «Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար» Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Հենրիկի Խունդկարյանին շնորհվել  է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

Երվանդ Խունդկարյանի կենսգրությանը կարող եք ծանոթանալ ստորև՝

Ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։

1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։

1993 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանում՝ որպես քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար։

1994 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատուի, ապա՝ Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատուի պաշտոնը։

1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1998 թվականից մինչև 1999 թվականը եղել է ՀՀ գերագույն դատարանի ավագ խորհրդատու։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականի հունվարի 1-ից հանդիսացել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

2008 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:

2010 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։

2010 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 1-ը հանդիսացել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հանձնաժողովի նախագահը:

2010 թվականից մինչև 2013 թվականը հանդիսացել է ՀՀ դատական դպրոցի կառավարման խորհրդի նախագահը:

2013 թվականի սեպտեմբերի 20-ին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:

2014 թվականի հուլիսի 25-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ:

2014 թվականի հուլիսի 31-ին ընտրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի նախագահ:

2016 թվականին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի  կառավարման խորհրդի նախագահը:

2017 թվականի դեկտեմբերի 22-ին  ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:

2017 թվականի ապրիլի 28-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է «ՀՀ դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ:

2014 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, ՀՀ Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

2017 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել