ՔԿՎ-ն ներկայացրել է քրեակատարողական ծառայության բուժսպասարկման բաժնի տարեկան հաշվետվությունը

2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բժշկական օգնություն են ստացել 858 (2016թ. – 779) կալանավորված անձինք և դատապարտյալներ: Կատարվել է 133.192 (2016թ. – 91.260) ամբուլատոր ընդունելություն, 11.006 (2016թ. – 11.762) լաբորատոր, 5315 (2016թ. – 5.241) ֆլյուորոգրաֆիկ և 7.836 (2016թ. – 6.972) ռենտգեն հետազոտություններ: Բժշկական հետազոտություն և բուժօգնություն ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկներից 1.981 (2016թ. – 1.232) անձ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոցներ:

Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում 677 (2016թ. – 488) դատապարտյալներ և կալանավորված անձինք ենթարկվել են բժշկական հետազոտության և բուժման:

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ է ուղեգրվել 462 (2016թ. – 455) անձ, որոնցից 51-ը (2016թ. – 99) վիրահատվել է:

Հիվանդության պատճառով պատժի հետագա կրումից ազատվել է 9 դատապարտյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել