Ինչպես է՞ հաշվարկվում մարդատար ավտոմեքենաների համար գույքահարկը

Մարդատար ավտոմեքենաների գույքահարկը որոշելու համար անհրաժեշտ  է ղեկավարվել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի և նույն հոդվածի 4-րդ մասի դրույթներով։

Նշենք, որ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկի դրույքաչափերը  հաշվարկվում են նստատեղերի  քանակով, ինչպես նաև մեքենայի ձիաուժով այսպես՝

1.մինչև  10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար գործում է հետևյալ սկզբունքը՝

  • 1-ից 120 ձիաուժ՝ յուրաքանչյուր  ձիաուժի դիմաց` 200 դրամ, օրինակ այսպես՝ 70 ձիաուժի դեպքում   հարկը կկազմի 14.000դրամ:
  • 121-ից բարձր՝մինչև  250 ձիաուժ ունեցող մեքենայի դեպքում՝ յուրաքանչյուր ձիաուժի դիմաց հարկվում է 300 դրամ:Օրինակ՝ 140 ձիաուժի դեպքում է  հարկը կկազմի 42 հազար դրամ:
  • 251 և ավելի ձիաուժ ունեցողի պարագայում՝  յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 500 դրամ:
  • 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր  1 ձիաուժի համար հարկվում է  լրացուցիչ` 1000 դրամ:
  • Իսկ դա  նշանակում է, որ 251 ձիաուժի դեպքում` մեքենայի  հարկը կկազմի 226.500 դրամ.( 150 ձիաուժ  x 500դր + 101 ձիաուժ x 1500դր) :
  • 2. 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար և բեռնատար ավտոմեքենաների համար էլ  սահմանված է հետևյալ հարկման բազան՝
  • 1-ից  200  ձիաուժ՝  յուրաքանչյուր ձիաուժի դիմաց՝ 100 դրամ
  • 201 և ավելի ձիաուժ՝ յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ:

Մինչև երեք տարվա վաղեմություն ունեցող մեքենաների դեպքում գույքահարկը հաշվարկվում է 100%-ով, իսկ 3-րդ և հաջորդող յուրաքանչյուր տարվա համար  հարկը պակասեցվում է գումարի 10%-ի  չափով, իբրև մաշվածություն, բայց ոչ ավելի, քան  հարկի գումարի 50%-ը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է հանդիսանում տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը՝ անկախ այն ձեռքբերելու և շահագործելու ժամկետներից:

Օրինակ՝  2007թ.  արտադրության  251 ձիաուժ  շարժիչով  մեքենայի հարկը  կկազմի  113.500  դրամ, քանի որ տվյալ տրանսպորտային միջոցը 3 տարի և ավելի վաղեմության ժամկետ ունի, ապա  վարորդը պարտավոր է  վճարել հարկի միայն  50%-ը՝  նվազող սանդղակով հաշվարկելով թողարկման տարեթիվը՝ իբրև մաշվածություն:

Իսկ եթե նույն ձիաուժով մեքենան 2013թ արտադրության է, ապա մեքենայի հարկը կկազմի 199.850   դրամ: Այս դեպքում վարորդը պարտավոր է վճարել հարկի 90%-ը:

Գույքահարկի վճարումը հատկապես կարևոր է ավտոմեքենաների տեխզննման կտրոն ստանալու համար: Վարորդները նախ պետք է տեղական ինքնակառավարման մարմին վճարեն (թաղապետարան) գույքահարկը, որից հետո, հարկի զրոյացման կտրոնը ներկայացնելով բանկ՝ ստանան տեխզննման կտրոնը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել