Թուրքմենստանում սպիտակից բացի այլ գունավորում ունեցող մեքենաների շահագործումն արգելվել է

Թուրքմենստանի ոստիկանությունը բացի սպիտակ մեքենաններից, սկսել է բոլոր գույնի ավտոմեքենաներին հետապնդել: Իրավապահները պահանջում են մեքենաները տուգանային հրապարակ ուղարկել։ Այս մասին հայտնում է «Թուրքմենստանի խրոնիկան»:

Քանի որ սև մեքենաների օգտագործման արգելքի վերաբերյալ գրավոր որոշում կամ հրաման չի տրվել, ոստիկաններն այդ հրամանը մեկնաբանում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում և ինքնուրույն որոշում, թե որ երանգներ են թույլատրվում, իսկ որոնք՝ ոչ:

 Որոշ վարորդների կարող են բաց թողնել, բայց շատերին հրամայում են փոխել գույնը կամ դադարել օգտագործել մեքենաները:

Երկրում նաև մեքենայի ղեկը չի վստահվում կանանց։ Տեղական հեռուստաընկերություններից մեկի ռեպորտաժն այն մասին, թե ինչպես են վարորդական իրավունքի վկայական ստանում երկրում, չի եղել և ոչ մի կին վարորդ։

Ինչպես հայտնել էինք օրեր առաջ, «Թուրքմենստանի խրոնիկան» պարբերականի տվյալների համաձայն, 2018-ի հունվար 2-ից Թուրքմենստանում արգելվել էր միայն սև (մուգ) մեքենաների շահագործումը։

Իշխանությունները չեն կարողանում բացատրել, թե ինչու են նման որոշում կայացրել: Մարդկանց հարցերին ու վրդովմունքին պատասխանում են միայն, որ հարկավոր է գնել սպիտակ մեքենաներ, քանի որ «սպիտակ գույնը հաջողություն է բերում»:

Ընդգծվում է նաև, որ սպիտակը Թուրքմենստանի նախագահի սիրելի գույնն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել