Նորություններ

ՊԵԿ-ը պարզաբանում է Ճանապարհային հարկի մասին օրենքի կիրակման և դրա սահմանման մասին

Ի պատասխան Իրավաբան.net-ի հարցման ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Հարկային օրենսգրքով ամրագրված Ճանապարհային հարկի մասին օրենքի կիրարկման նպատակով ՀՀ տրանսպորտի նախարարության և ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացուցիչների համատեղ քննարկման արդյունքում, հայտնում է, որ վերոնշյալ կարգավորումներին համապատասխան՝ ավ­տո­մո­բի­լա­յին տրանսպորտի շարժական կազմը (շար­ժա­կազմը) անիվավոր ինքնա­գնաց կամ ավ­­տո­­մոբիլի միջոցով քար­շար­կու­մով ավտո­տրանս­պորտային միջոցների ընդհա­նրութ­յունն է, տրանսպորտային միջոց  դի­տարկ­վում է ավտո­մո­բի­լային (թամ­բա­յին) քար­շակը կամ ավ­­տո­մո­բի­լային (թամբային) քարշակը կիսակցորդով, որի կազմում քարշակը որպես առան­ձին տրանսպորտային միջոց կամ ավտոմոբիլ չի դիտարկվում:

Այս առնչությամբ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ.

Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտո­տրանս­­պորտային միջոցներով ՀՀ ավտո­մո­բիլային ճանապարհներից օգտվելու համար ճա­­նա­­պարհային հարկով հարկման (ըստ թույլատրելի առա­­­­վելագույն զանգվածի՝ օրենս­գրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույ­քա­­­­չափերի կիրառման) առումով՝

1) կիսակցորդով ավտո­մո­բի­լային (թամբային) քարշակի (ավտոգնացքի) դեպքում հիմք է ըն­դուն­վում միայն կիսակցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը,

2) կիսակցորդով և կցորդով ավտո­մո­բի­լային (թամբային) քարշակի (ավտոգնացքի) դեպքում հիմք է ըն­դուն­վում կիսակցորդի և կցոր­դի թույլատրելի առավելագույն զանգ­ված­­ների հանրագումարը,

3) միայն կցորդով շարժվող միակցված շարժակազմի (ավտո­գնացքի) դեպքում` շար­­­ժա­կազ­մի մեջ մտնող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի և կցորդի (կցորդ­նե­րի) թույ­լատրելի առավելագույն զանգվածների հան­րա­­գումարը:

Նշենք նաև, որ Ճանապարհային հարկի և որոշ դրույքաչափերի մասին կարող եք տեղեկանալ՝ այստեղ։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել