Նորություններ

Ի՞նչպես է կնքվում ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը

Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի հոդված 88-րդի՝ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայանությունը կնքվում է գրավոր և ենթակա է նոտարական վավերացման:

Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի հոդված 89-րդի՝ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը ցանկացած ժամանակ կարող է փոփոխվել կամ լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Ընդ որում՝ համաձայնությունը փոփոխելու կամ լուծելու ձևը պետք է համապատասխանի այն կնքելու ձևին, ինչպես նաև կարևոր է, որ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը միակողմանիորեն փոփոխել կամ լուծել չի թույլատրվում:

Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում ալիմենտ ստանալու իրավունք ունեցող  ընտանիքի անդամները կարող են ալիմենտ բռնագանձելու պահանջով դիմել դատարան։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել