Նորություններ

Ի՞նչ է զանգվածային ազատումը և ի՞նչ է պարտավոր անել գործատուն

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 116-րդի զանգվածային ազատում է համարվում այն իրավիճակը, երբ գործատուն պատրաստվում է երկու ամսվա ընթացքում աշխատանքից ազատել աշխատողների ընդհանուր թվի ավելի քան տասը տոկոսը, սակայն 10 աշխատողից ոչ պակաս, մասնավորապես՝  կազմակերպության լուծարման կամ աշխատողների կամ աշխատողների թվաքանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում:

Գործատուն պարտավոր է ոչ ուշ, քան նախատեսվող զանգվածային ազատումներից երկու ամիս առաջ՝ մինչև աշխատանքային պայմանագրերը լուծելը ազատվող աշխատողների թվաքանակի մասին տվյալները (ըստ մասնագիտությունների և սեռատարիքային կազմի) ներկայացնել զբաղվածության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին և աշխատողների ներկայացուցչին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել