Կառավարությունը կքննի գույքն արգելանքից հանելու հիմք նախատեսելու դրույթի փոփոխության նախագիծը

Կառավարությունն առաջիկա նիստի ժամանակ կքննարկի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախա­գծիծը, որով առա­ջարկվում է որ­պես գույքն արգելանքից հանելու հիմք նախատեսել՝ «առկա է արգելադրված գույքի նկատմամբ այլ անձի սեփականության իրավունքի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ»:

Նախագծի համաձյան նշյալ դրույթում կհստակեցվի «այլ անձի սեփականության իրա­վունքի վերաբերյալ» ձևակերպումը` սահմանելով, որ խոսքը սեփականության իրավունքի ճանաչման մասին է:

Հիմնավորման համաձայն` գործող իրավակար­գա­վո­րում­ների պայմաններում ստացվում է, որ «անձը դիմում է դատարան, դատական ծախսեր է կա­տարում, իր սեփականության իրավունքը հաստատում վեճի առարկա հանդիսացող գույքի նկատ­մամբ, սակայն օրենքի բացի արդյունքում իր իրավունքը նշված գույքի նկատմամբ պե­տա­կան գրանցում չի ստանում, գույքն էլ … պարտապան հանդիսացող անձի պարտա­վորու­թյուն­ների համար մնում է արգելադրված»:

Նախագծի ընդունման պարագայում կերաշխավորվի անձանց սեփականության իրավունքը օրինական հիմքով ձեռք բերած գույքի նկատմամբ, կթեթեւանա դատարանների ծանրաբեռնվածությունը՝ գույքն արգելանքից հանելու պահանջով հայցադիմումների մասով, իսկ ԴԱՀԿ ապահովող ծառայությանը հնարավորություն կընձեռվի օրենքի շրջանակներում որոշումներ կայացնել գույքն արգելանքից հանելու համար, կընդլայնվի գույքն արգելանքից հանելու հիմքերի շրջանակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել