Նորություններ

4700 մանկապարտեզի աշխատակիցներ կօգտվեն առողջապահական ապահովագրության փաթեթով նախատեսված ծառայություններից

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը զեկուցել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` 2018 թվականի հունվարի 1-ից, ի թիվս համայնքային ծառայողների ու քաղաքապետարանի ենթակայության մի շարք կազմակերպությունների աշխատակիցների, համայնքային ենթակայության մանկապարտեզների 4700 աշխատակիցները ևս կօգտվեն առողջապահական ապահովագրության փաթեթով նախատեսված ծառայություններից: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցներին առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու գործընթացի շրջանակներում համայնքային շախմատի դպրոցների շուրջ 170 աշխատակիցներ ևս հունվարի 1-ից հնարավորություն ունեն օգտվելու վերոնշյալ փաթեթով նախատեսված ծառայություններից:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել